Հետաքրքիր լուրեր
Անհետաքրքիր լուրեր
15

Սիրո փառաբանում,թե? սիրո պակաս

Posted in Այլ by Merime 215 օր առաջ (լուրեր.net)
Այսօր Հայաստանյան եկեղեցին և հավատավոր հայը նշում են Ս. Սարգսի տոնը`Սիրո տոնը:Եթե Երևանում չես ապրում կամ ապրում ես,բայց փողոց դուրս չես գալիս,ապա առանձնակի տարբերություն չես տեսնի նախորդ օրվա և այսօրվա միջև:Սովորոկան օր էր.մի քիչ տաք,պահ առ պահ արևոտ,մի քիչ էլ խորհրդավոր օր էր:Ինչու էր խորհրդավոր,դժվարանում էի հասկանալ:Գուցե ես ինքս էի ինձ ներշնչել...Խորհուրդը խորհուրդ,բայց Ս.Սարգսի պահքից հետո Ս, Սագիս պետք է գնայի:ՈՒ գնացի...Երևանի կենտրոնում տոն էր,Սիրո տոնն էին նշում:Երգ,երաժշտություն,փողոցով քայլող զույգեր ու Ս. Սարգիս շարժվող մարդկային հոսք:Եկեղեցին,բակը լեփ-լեցուն էր:Ճոխություն և թշվառություն,կեղծիք և շիտակություն,սեր և նախանձ,հավատ և հուսահատություն...մարդկային ներաշխարհի բոլոր գույները կային, և բոլորն անխտիր մոմ էին վառում:Վառում էին և աղոթում:Ինչ էին իրենց աղոթքներում մրմնջում.խնդրում էին,թե սպառնում,գոհանում էին,թե բողոքում:Ով իմանա:Չէ թող միայն Աստված իմանա,Նա հզոր է,Նա Տեր է,կդիմանա ,ես չեմ դիմանա,իմ մտքերի ծանրությանը երբեմն անկարող եմ դիմանալ:Սակայն մարդկային բնական մի ցանկություն` հետաքրքրություն կոչվածը, ինձ անհանգստացնում էր:Այսքան Սերը սիրող մարդ կա,իսկ ինչու է դաժանությունը,նյութապաշտությունը,անտարբերությունը ,մոլությունն ու պաշտությունը այսքան շատ,այսքան հարգի?Սիրում են,թե սիրո պակաս ունեն,սեր են ականկալում,թե նորաձևություն է:Չգիտեմ,թե գիտեմ,չեմ ուզում մտածել.այնքան դժվար է ,մարդկային մարմինը այսպիսի ծնրությանը համար չէ:
Բայց ինչքան կուզեի այդքան մարդ սեր ունենար իր հոգում:Այդքան մարդ...

Ո՞վ է գնահատել այս նյութը


Կարծիք


Հեղինակ furumci
215 օր առաջ
Էստեղ սեր կար` էս հոդվածում...



Submit a Comment  Name : 





Ներմուծեք պատկերված թիվը: Եթե այն չի հասկացվում, թարմացրեք էջը:




ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ
նորություններին հետևելու ամենահարմար հարթակը: Իմացեք ավելին...

TIMES.am
Ads On-line գովազդային համակարգ - ձեր գովազդը` լավագույն հայկական կայքերում

Մականուն:

Գաղտնաբառ:

Հիշել:
Saved Stories