Հետաքրքիր լուրեր
Անհետաքրքիր լուրեր
34
Արթուր Աբրահամ
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երեկ մեկնեց ԱՄՆ, որտեղ կշարունակի անմիջականորեն պատրաստվել Անդրե Դիրելի հետ մարտի 6-ին նախատեսված մենամարտին: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները:

«Ես անչափ հուզված եմ, որ նորից մեկնում եմ Միացյալ նահանգներ, - մեկնելուց առաջ Բեռլինի օդանավակայանում ասել է Արթուր Աբրահամը, -Եթե դու ցանկանում ես հայտնի բռնցքամարտիկ դառնալ, ապա պետք է հաջողության հասնես օվկիանոսի երկու ափերին: 2008 թ Էդիսոն Միրանդայի նկատմամբ տարած իմ հաղթանակը վկայում է այն մասին, որ իմ մեկնարկն ամերիկյան ռինգում լավ ստացվեց: Կարծում եմ, Սուպերվեցի մրցաշարը ինձ հնարավորություն կտա ավելի շատ մենամարտներ անցկացնել ԱՄՆ-ում»:

Արթուր Աբրահամի հետ Լոս Անջելես է մեկնել նաեւ WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ծանրքաշային Մարկո Հուկը, որը պատրաստվում է պաշտպանել իր տիտղոսը մարտի 13-ին նախատեսված մրցամարտում: Պատճառն այն է, որ վերջինիս մարզում է Արթուր Աբրահամի մարզիչը, գերմանացի մասնագետ Ուլի Վեգները:

Ի դեպ, այսօրվանից սկսվել է Արթուր Աբրահամ - Անդրե Դիրել մրցամարտի տոմսերի վաճառքը: Ամենաթանկ տոմսն արժե 180, ամենաէժանը` 85 դոլար:

Ո՞վ է գնահատել այս նյութը


Կարծիք


Հեղինակ Gagas
166 օր առաջ
Artur jan es tesa qo xax@ shat cavumem vor ayspes stacvec bayc nexasrtvel petq che du chempiones u klines im ev im nman mtacoxneri hamar u hishi Partutyunner kan,voronq nuynqan parahex en,vorqan'mecaguyn haxtanakner@.



Submit a Comment  Name : 





Ներմուծեք պատկերված թիվը: Եթե այն չի հասկացվում, թարմացրեք էջը:




ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ
նորություններին հետևելու ամենահարմար հարթակը: Իմացեք ավելին...

TIMES.am
Ads On-line գովազդային համակարգ - ձեր գովազդը` լավագույն հայկական կայքերում

Մականուն:

Գաղտնաբառ:

Հիշել:
Saved Stories