Հետաքրքիր լուրեր
Անհետաքրքիր լուրեր
62
Անիմացիոն ֆիլմերի հրավառություն
Սևաստոպոլում կայացել է «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի փառատոնի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս տարի «Գրան պրին» բաժին է հասել էստոնացի Ռիխո Ունտին «Լիլի» ֆիլմի համար:

Ի դեպ, Ունտը նաև 1989թ. Կիևում կայացած «Կրոկի» առաջին փառատոնի հաղթողն է: Մրցութային ծրագրում ընդգրկված էր շուրջ 100 ֆիլմ, իսկ մրցանակ ստացավ 20-ը:

Փառատոնը բեղմնավոր էր հատկապես էստոնացիների համար: Մրցանակ ստացան էստոնական անիմացիայի դասական Պրիյտա Պյարնի «Կյանքն առանց Գաբրիել Ֆերիի» և Գասպար Յանցիսի «Կոկորդիլոս» ֆիլմերը:

«Մանկական լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակ է ստացել նաև Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դիք Գրոբլերը («Թռչնակի այբուբենը»), «Լավագույն դեբյուտ» անվանակարգում` բելգիացի Դանի դե Վենտը («Լողի դաս»): Փառատոնի առաջին մրցանակն ստացել է Ալեքսեյ Ալեքսեևի Log Jam անիմացիոն ֆիլմը։

Կարծիք


Submit a Comment  Name : 





Ներմուծեք պատկերված թիվը: Եթե այն չի հասկացվում, թարմացրեք էջը:




ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ
նորություններին հետևելու ամենահարմար հարթակը: Իմացեք ավելին...

TIMES.am
Ads On-line գովազդային համակարգ - ձեր գովազդը` լավագույն հայկական կայքերում

Մականուն:

Գաղտնաբառ:

Հիշել:
Saved Stories