Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, Ամանոն առաջին անգամ էր հրապարակային ելույթվ հանդես գալիս այս պաշտոնում, որը նա ժառանգել էր 2 ամիս առաջ Մուհամադ Էլ Բարադեյից:
Իրանի հետ բանակցությունները շարունակվում են այդ երկրում հարստացված ուրանը Ֆրանսիա և ապա Ռուսաստան տեղափոխելու շուրջ: Փոխարենը իրանական կողմն անհրաժեշտ բարձրորակ վառելիք է ստանալու, միջուկային հետազոտությունները շարունակելու համար:
Արևմտյան դիվանագետների խոսքերով, Իրանն արդեն իսկ հրաժարվել է առաջարկությունների այս փաթեթից:



