Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, այսինքն՝ գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»,-ասել է նա։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։10...
Այսօր Տավուշյան շարժման պայքարի 13-րդ օրն է. ՀՀ տարածքներն ու գյուղերը հայկական պահելու եւ ինքնության փրկության համար Կիրանցում մեկնարկած բողոքի ակցիայի այս օրերն ամփոփել ենք Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի հետ, ով դարձել է շարժման սիմվոլներից մեկը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Բագրատ Սրբազանը նշեց՝ պայքարի հիմքում ճշմարտությունն է և ստի մերժումը. «Մեր ժողովրդի համառ կամքի, իր հայրենիքին, իր հողին փարված լինելու ճշմարտությունն է արտահայտվել։ Ես վստահ եմ՝ մեր սահմանապահ ժողովուրդը շատ մեծ խաղեր է խառնե...
«Մեզ ասում են այլընտրանքային ճանապարհ, բա գազատարը ի՞նչ են անելու։ Եթե իրանք մտածում են, որ պիտի գնան թուրքից գազ առնեն, ինչի՞ մասին ա խոսքը։ Ինքը էսօր մաս-մաս տալիսա։ Չեզոք գոտին վերածվում ա ադրբեջանական տարածքի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց տավուշեցի տղամարդը՝ ցույց տալով ՀՀ-ից թշնամուն հանձնվող հատվածները։ Մանրամասները՝ տեսանյութում։
Այսօր, ոչ աշխատանքային օրով, Երևանից բավականին մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը՝ աջակցություն հայտնելու կիրանցիներին: Նրանց թվում են երիտասարդ ընտանիքներ՝ իրենց փոքրիկների հետ, ի դեպ, նրանց մի մասին ամուսնացրել և մկրտել է Բագրատ Սրբազանը: Կիրանց են այցելել նաև գործարարներ, որոնք հրաժարվել են լուսանկարվել: Նշենք, որ այսօր 13-րդ օրն է, ինչ տավուշցիներն ու տարբեր տարածաշրջաններից շարժմանը միացած մեր հայրենակիցները պայքարում են ՀՀ իշխանությունների որոշման դեմ, ըստ որի՝ ՀՀ-ից տարածքներ են զիջվելու և հանձնվելու Ադրբեջա...
«Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։«Ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ես ելնում եմ ն...
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Մինչև երեկ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով, փրփուրները բերաներին խոսում էին լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելության մասին, զուգահեռ իրականությունում` Երևանի փողոցներում, նույն իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ: Եթե խոսքը յուրայինների մասին է` իշխանությունը ատամներով պաշտպանում է, եթե մյուսներն են, ապա նրանց կարելի է հրել...