«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան Արծվիկ Մինասյանի հետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել ենք վերջին օրերին Երկրապահի Տավուշի մասնաճյուղի ղեկավարի կողմից հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի մեր հայրենակիցներին՝ Քաջիկ Անանյանին, Վահագն Մախսուդյանին, Արմեն Ալավերդյանին և Հարություն Ղուկասյանին: Բառերով չեմ կարող նկարագրել այն մտահոգությունն ու ցավը, թե անօրինական ձերբակալված և անազատության մեջ պահվող երիտասարդ մեր հայրեն...
«Որ մենք գնացել էինք կառավարություն, էնտեղից որ ես մի քիչ ուշ եմ դուրս եկել, ինձ ասել են, խոստացել են՝ երկու օրից մենք ձեզ մի հստակ տվյալ կասենք»,- լրագրողների հետ զրույցում օրեր առաջ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ ներկայացրեց Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը։ «Կառավարությունից ինձ ասել են՝ գնա, ժողովրդին ասա՝ 60 տոկոսով վստահեցնում ենք, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման մեջ։ Երկու կողմից սահմանազատումը կլինի, կգա 12,13, 14 «տոչկեքը», որոնք որ բնակարաններին...
Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, այսինքն՝ գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»,-ասել է նա։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։10...
Այսօր Տավուշյան շարժման պայքարի 13-րդ օրն է. ՀՀ տարածքներն ու գյուղերը հայկական պահելու եւ ինքնության փրկության համար Կիրանցում մեկնարկած բողոքի ակցիայի այս օրերն ամփոփել ենք Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի հետ, ով դարձել է շարժման սիմվոլներից մեկը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Բագրատ Սրբազանը նշեց՝ պայքարի հիմքում ճշմարտությունն է և ստի մերժումը. «Մեր ժողովրդի համառ կամքի, իր հայրենիքին, իր հողին փարված լինելու ճշմարտությունն է արտահայտվել։ Ես վստահ եմ՝ մեր սահմանապահ ժողովուրդը շատ մեծ խաղեր է խառնե...
«Մեզ ասում են այլընտրանքային ճանապարհ, բա գազատարը ի՞նչ են անելու։ Եթե իրանք մտածում են, որ պիտի գնան թուրքից գազ առնեն, ինչի՞ մասին ա խոսքը։ Ինքը էսօր մաս-մաս տալիսա։ Չեզոք գոտին վերածվում ա ադրբեջանական տարածքի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց տավուշեցի տղամարդը՝ ցույց տալով ՀՀ-ից թշնամուն հանձնվող հատվածները։ Մանրամասները՝ տեսանյութում։
Այսօր, ոչ աշխատանքային օրով, Երևանից բավականին մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը՝ աջակցություն հայտնելու կիրանցիներին: Նրանց թվում են երիտասարդ ընտանիքներ՝ իրենց փոքրիկների հետ, ի դեպ, նրանց մի մասին ամուսնացրել և մկրտել է Բագրատ Սրբազանը: Կիրանց են այցելել նաև գործարարներ, որոնք հրաժարվել են լուսանկարվել: Նշենք, որ այսօր 13-րդ օրն է, ինչ տավուշցիներն ու տարբեր տարածաշրջաններից շարժմանը միացած մեր հայրենակիցները պայքարում են ՀՀ իշխանությունների որոշման դեմ, ըստ որի՝ ՀՀ-ից տարածքներ են զիջվելու և հանձնվելու Ադրբեջա...