Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»։ Մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։ Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ ժամը 18:20-ին Կիրանցից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն: Սակայն, պայթյունի ձայներ չեն լսել ո՛չ տեղացիները, ո՛չ էլ ավելի հեռվում գտնվող լրագրողները։
«Հավերժ հիշատակ հավերժություն գնացած հերոսներին։ «Անմահ գնդի» երթը բոլոր նրանց հիշատակն է, ովքեր Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, պայքարելով ֆաշիզմի դեմ մեր լուսավոր ապագայի ու ներկայի համար, իրենց կյանքն են տվել»,-գրում է «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը։ «Այս հիշողությունն ապրում է մեր սրտերում և մտքերում: Հերոսները, ովքեր գնացել են հավերժություն, կարծես կենդանանում և քայլում են մեզ հետ՝ նույն շարքով և նույն տո...
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը։ «Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող։ Ավելի վաղ, մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունեցել Երևանում, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։