Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ երիտասարդներին, իր գնահատանքը հայտնեց նրանց հայրենանվեր իրագործումնե...
Կիրանցից մեկնարկած քայլերթի մասնակիցները հասան Սևքար, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ «Հասանք Սևքար. Ուղղությունը Ենոքավան»,– ասվում է հրապարակման մեջ։
Բագրատ Սրբազանը քիչ առաջ հայտարարեց, որ քայլերթով շարժվում են դեպի Երևան, քանի որ միայն համազգային ջանքերով է հնարավոր հասնել հաջողության: Սրբազանն անդրադառնալով իրենց անելիքներին նշեց. «Մենք մեր տղաներին, մեր հերոսներին հայրենիք ենք պարտք, և սա բոլորիս պարտականությունն է։ Այս մեկ ու կես ամսվա ընթացքում ժողովրդի մի մասը եղել է մեր կողքին, մասնակից է եղել, միևնույն ժամանակ ճանապարհի լուծում է փորձել գտնել։ Այստեղ են մեր հերոսների, զոհվածների ծնողները», - նշեց Սրբազանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը միասնական...
Կանադայի Տորոնտո քաղաքում գործող Հայ Օգնության Միության Ամենօրյա դպրոցի սաները՝ հաջակցություն Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման դեմ բողոքի ակցիաների, կատարել են «Սարդարապատ» երգը։ Բուլղարիայի հայկական համայնքը նույնպես բողոքի ակցիաներ են կազմակերպել Հայաստանի դեսպանության մոտ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը լրջորեն անհանգստացել է և թաքուն հեռացել դեսպանատնից, իսկ Բուլղարիայի հայերին դիմավորել է նրա օգնականը։ Ակցիային մասնակցել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղ...
Հայաստանի կողմից վերջերս Հնդկաստանից ձեռք բերված ATAGS քարշակային հրետանային համակարգը արդիականացվել է։ Այս մասին հայտնում է Bharat Forge պաշտպանական ընկերությունը, հայտնում է Indian Defense Research Wing-ը։ Հայաստանում տեղակայված ATAGS համակարգերը հագեցած են հայերեն լեզվով ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներով։ Այս կարգավորումը հեշտացնում է հայկական հրետանային անձնակազմի աշխատանքը՝ նվազեցնելով վարժության ժամանակն ու սխալների հավանականությունը: Հաղորդվում է, որ բալիստիկ համակարգիչները նույնպես անխափան կերպով ինտեգրվել են հայկ...