Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։ Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։ Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ երիտասարդներին, իր գնահատանքը հայտնեց նրանց հայրենանվեր իրագործումնե...
Կիրանցից մեկնարկած քայլերթի մասնակիցները հասան Սևքար, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ «Հասանք Սևքար. Ուղղությունը Ենոքավան»,– ասվում է հրապարակման մեջ։
Կանադայի Տորոնտո քաղաքում գործող Հայ Օգնության Միության Ամենօրյա դպրոցի սաները՝ հաջակցություն Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման դեմ բողոքի ակցիաների, կատարել են «Սարդարապատ» երգը։ Բուլղարիայի հայկական համայնքը նույնպես բողոքի ակցիաներ են կազմակերպել Հայաստանի դեսպանության մոտ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը լրջորեն անհանգստացել է և թաքուն հեռացել դեսպանատնից, իսկ Բուլղարիայի հայերին դիմավորել է նրա օգնականը։ Ակցիային մասնակցել է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղ...