Մեր գործընկերների հետ այցելել ենք տարբեր ոստիկանական բաժիններ, որտեղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում, ինչից ակնհայտ երևում է, որ առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն: Բերման ենթարկված կամ ակցիաներին ականատես անձինք հատկապես ընդգծում են ոստիկանների անպարկեշտ պահվածքն ու բառապաշարը, որը հատուկ է գործող քաղաքակա...
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հարձակում հայրենատեր քաղաքացու վրա» կոդային անվանումը կրող ոստիկանական օպերացիայի իրագործումը, գնալով ավելի ու ավելի է բարդանում: Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են: Թուրքական կապիտուլյանտներն արդեն հասկացել են, որ շատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը կամ սուտ խոստումները: Այնպես, որ դավաճանները ոստիկանության թիկունքում երկար թաքնվել չեն կարողանալու»:
Այսօր քաղաքացիներն ինքնաբուխ ակցիա են իրականացնում՝ փակելով մի շարք փողոցներ: Առավոտյան ժամը 8:00-ից սկսվել է գործընթացը: Նշենք նաև, որ ժամը 10:30-ից Բագրատ Սրբազանը կայցելի ՀՀ Նկարիչների միություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Գրողների միություն: «Ազգային ճակատ» տելեգրամյան էջը տեղեկացնում փակվող փողոցների մասին: «Երևանում և մարզերում փողոցներ կան, որոնք հանդիսանում են երակներ։ Օրինակ՝ Միասնիկյան պողոտան, Բաղրամյան պողոտան, Արշակունյաց պողոտան։ Դրանք փակելը շատ կարևոր է: Անհնազանդու...