Այսօր՝ մայիսի 16-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և 1 վիրավոր։Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանները գերեզմաններում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ 1 հոգի էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։Դեպքի փաստով Արարա...
Սրբազան պայքարի մասնակիցները մայիսի 17-ին կունենան մի քանի հանդիպումներ, որոնց ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև. 12։00 - Բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը 17։00 - Հանդիպում բժիշկների հետ Անի Գրանդ հյուրանոցում 18։00 - Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում ի սատարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ
Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանությունից: «Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջան...
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը. 12։00 - Բաց դաս ԵՊՀ բակում, որը կվարի Բագրատ Սրբազանը 15։00 - Հանդիպում բժիշկների հետ Անի Գրանդ հյուրանոցում 18։00 - Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում ի սատարում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման տարածած հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական և ազգային բարերար տիար Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը ներկա էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց տիար Նուբար Աֆեյանի Հայաստան և Մայր Ա...
Մայիսի 16-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և Եվրոպայի խորհուրդն իր հերթին կարևոր նպաստ է բերում այս ...