Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը և Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարություն են տարածել․ «Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին ժամը 15:00-ին, Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40)։ Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնենք, որ նրանք անազատության մեջ են մարտի 22...
Ինձ որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թթ․ փաստաթղթերը գաղտնի, և ինչ փաստաթղթի հիման վրա են գաղտնի դիտարկվում. Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և իրավական բազայի հիման վրա է իրականացվում դելիմիտացիայի գործընթացը, արդյո՞ք դրա հիմքում ընկած է սովետական շրջանի վերջին դելիմիտացիա/դեմարկացիայի փաստաթուղթը (198...
Մայիսի 11-ին՝ ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։
«44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրն է՝ տիկին Գոհարը։ Որդու մասունքները հողին է հանձնել պատերազմից երեք տարի անց միայն։ Նեռի ենիչերիներն այսօր քաշքշելով բերման են ենթարկել հերոսածին տիկին Գոհարին՝ մայթեզրին կանգնելու համար։ Արա դուք ոնց եք մեր մեջ ապրում ու շնչում․․․»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Սարգսյանը։
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։ Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։ Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024թ-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։ ...