ՄՔԴ գլխավոր դատախազը պահանջել է Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման օրդեր: Այսպիսով, դատախազի հայտարարությունից հետևում է, որ նա հիմքեր ունի՝ ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և կազմակերպության ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը կասկածվում են ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Դրանցից են ջարդերը, պատանդ վերցնելը, բռնաբարությունը և սեռական բռնության այլ գործողությունները, խոշտանգում...
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Ի...
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խմբակցության անունից ցավակցական ուղերձ է հղել․ «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։ Մեր խորը վշտակցությունը փոխանցել...
Մեր բարեկամ Իրանի համար այս ծանր օրերին ամենառաջինն ինչում վստահ եմ այն է, որ կայացած, ամուր և ուժեղ երկիր է` այս ողբերգությունն էլ կհաղթահարի: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի տանը տեղի ունեցած ողբերգություն է, իսկ իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն: Ցավակցություններս բարեկամ Իրանին»:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք համարվում են զոհված, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ Ուղղաթիռում էին նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը: