Ադրբեջանի դատարանը 5 ամսով երկարաձգել է բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Դատարանն առաջարկ է ստացել երկարաձգել նաև Բաքվում կալանքի տակ գտնվող ևս մեկ անձի կալանքի ժամկետը, որոնց անունները պարբերականները չեն նշում։ Ինչպես հայտնի է, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ապօրինաբար ձերբակալվել է Արցախում՝ սեպտեմբերին, և տեղափոխվել է Բաքու։
Պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, գրում է newsgeorgia-ն: Ինչպես հայտնել ենք, այսօր՝ մայիսի 14-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, խորհրդարանի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այն համարում են դեմոկրատական արժեքներին հակասող՝ հայտարարելով, որ «օրենքն ուղղված է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ»։ Պետքարտուղարությունը նշել է, ...
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է, որ միանում է գործադուլին․ Սիրելի ուսանողներ, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ միանում եմ դասադուլին եւ գործադուլին։ Այսօր մեր դասը չի կայանա։ Միացեք սրբազան պայքարին։