Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների: Ոչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի...
«Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Իրավունքը հարմարեցվում, ծառայեցվում է քաղաքականությանն ու քաղաքական շահերին: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների իրավասություն որևէ տեղ ամրագրված չէ, հանձնաժողովի աշխատակարգը նախատեսում է միայն կազմակերպական-ընթացակարգային կանոններ։ Տավուշի հատվածում հայտարարված ...
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է ֆեյսբուքյան էջում. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը։ Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը՝ մեկնարկելով Տավուշի մարզից, խորհրդանշում է ոչ միայն հոգևոր ուխտագնացությունը, այլև հայ ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը։ Հայաստանի պատմության մեջ՝ 4-րդ դարի մեկնարկից մինչև միջնադարյան մելիքությունները և Օսմանյան կայսրությունից մինչև...