«Հանուն հայրենիքի» շարժման պաշտոնական էջում հրապարակվել է՝ Երևանի որ հատվածներից են վաղը մեկնարկելու խաղաղ անհնազանդության ակցիաները։ Մայիսի 14-ին, ժամը 08:00-ին ակցիաներ են սկսվելու Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտակա կանգառից «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակա կանգառից «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։
Սուրբ Աննա եկեղեցու բակում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը հատուկ անդրադարձավ դասադուլ հայտարարած ուսանողներին ապօրինաբար սպառնալիքներ հնչեցնելու մի փաստի․ «Երևանի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել ԲՈւՀ-ի դեկանների հետ և նրանց հանձնարարել՝ անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները։ Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։ Նրա խոսքերի...
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը չսկսված՝ ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց: Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչու կամ ինչ հիմքով դատարանն այդ քայլին գնաց, սակայն մի բան պարզ է` գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց: Այս պահին Նարեկից ու Վազգենից բացի, անազատության մեջ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև Տավուշի դեպքերով անցնող մոտ մեկ տասնյ...