Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։ Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համ...
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է՝ վերջին շրջանում խորհրդարանականների ակտիվ փոխայցերը ցույց են տալիս, որ Հայաստան-Վրաս...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հիշատակը։ ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրո Կոմիսարիո Աֆոնսոն հայտարարել է 9629-րդ նիստի սկիզբը և Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Ալժիրի պատվիրակության խնդրանքով, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների անունից՝ բոլոր ներկաներին առաջարկել է հոտնկայս միանալ լռության րոպեին: «Մենք ցավակցություն և զորակցություն ...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու բարենպաստ հնարավորություններ կան, այս մասին Ալիևը հայտարարել է Լատվիայի խորհրդարանի նախագահ Դայգա Միերինայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ «Ներկայում կան շատ լավ և բարենպաստ հնարավորություններ խաղաղության օրակարգի առաջմղման համար։ Երկկողմ գործընթացի շրջանակներում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում»,- ասել է Ալիևը։
ՄՔԴ գլխավոր դատախազը պահանջել է Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման օրդեր: Այսպիսով, դատախազի հայտարարությունից հետևում է, որ նա հիմքեր ունի՝ ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և կազմակերպության ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը կասկածվում են ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Դրանցից են ջարդերը, պատանդ վերցնելը, բռնաբարությունը և սեռական բռնության այլ գործողությունները, խոշտանգում...
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Ի...