«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Պայքարը մտնում է վճռական փուլ, մենք պատմական հնարավորություն ունենք բեկելու այս կործանարար շղթան: Բոլորս պետք է լինենք ոգով ուժեղ և հաղթական ավարտին հասցնենք այս պայքարը: Այս քարտեզն այլևս չի կարմրելու: Պայքարը շարունակվում է»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում պատասխանել է այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի։ «Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։ – Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի և «Հայաստան» խմբակցության անունից։ Դաշնակցությունն իր կառույցով և բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել Տավուշը հանուն հայրենիքի շարժման կողքին, ներկա է եղել Տավուշում և գործնական աջակցությու...
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է աշխատանքից։ «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ, Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն է ու առաջնայիններից մեկը ինձ համար: Մեծապես հույս ունեմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում իրականացված ծրագրերով ...
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների...
Այսօր՝ մայիսի 2-ին, մեկ ժամից ավել Կիրանց գյուղը հոսանքազրկվել էր, իսկ հեռախոսակապն ու համացանցը բավականին թույլ էին աշխատում: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ է հաստատել Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կիրանցում արդեն վերականգնվել է հոսանքը: ԼՈՒՐԵՐ.com-ը փորձել է նաև հոսանքազրկման պատճառն իմանալ, որին ի պատասխան համայնքապետը նշել է. «Մենք հիմա այն իրավիճակում ենք գտնվում, որ ոչնչից տեղյակ չենք և չգիտենք ինչ նպատակով է արվում: Կիրանցին գետնին նստած իր ցավն է տանում, իսկ ոստիկաներն էլ իր...