ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը։ «Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող։ Ավելի վաղ, մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե իբր Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունեցել Երևանում, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Պայքարը մտնում է վճռական փուլ, մենք պատմական հնարավորություն ունենք բեկելու այս կործանարար շղթան: Բոլորս պետք է լինենք ոգով ուժեղ և հաղթական ավարտին հասցնենք այս պայքարը: Այս քարտեզն այլևս չի կարմրելու: Պայքարը շարունակվում է»։