Առաջին օրվանից էլ «Միասնություն» շարժումը ողջունել ու աջակցել է այս օրերին տեղի ունեցող պայքարը, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, այն անօրինականությունները ամեն հարթության վրա, այլևս անհնար է հանդուրժել և պետք էր նման մեծ էներգետիկայով անխոցելի ընդվզում։ Այս մասին այսօր ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտարարց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։ «Ավելի քան համոզված եմ՝ Սրբազանը այլևս անխոցելի է, այնքան են փորձել Սրբազանին վարկաբեկել, որ իմունիտետ է ձեռք բերել և այդ իմունիտետով նաև ...
Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո։ «Առաջին քայլը, որ անելու ենք, դա լինելու է, Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը ու պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ 3 խմբակցությունների հետ՝ գործընթացը կազմակերպելու համար, պատգամավորներ կան այստեղ, կառանձնանանք, կխորհրդակցենք՝ կտեսնենք ինչ ճանապարհով։ Մենք խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անելու»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյա՛ն, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Պատրաստ եմ 1 ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել բոլոր պայմանները հեռանալու մասին։ Դուք այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևի իշխանություն չունեք»,– ասաց նա։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, թե տեղեկություններ են ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը hանուն hայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։ «Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին։ Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը hանուն hայրենիքի» շարժման նախաձեռնած...