Միացյալ Նահանգների վարչակազմը մտավախություն ունի, որ Իրանի իշխանությունները կարող են մեղադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մեջ ներգրավվածության համար։ Այս մասին հայտնել է Politico թերթը։ Ըստ նրանց՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Թեհրանի արձագանքին՝ հույսը դնելով տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանման վրա և, միևնույն ժամանակ, վախենալով, որ հիպոթետիկ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության սրման։ Ամերիկյան իշխանությունն...
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին լայն, բայց փակ հանդիպում էր կազմակերպել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, որը կարելի է իր բնույթով ռեկորդային իրադարձություն համարել, քանի որ սրբազանին հաջողվել էր մի հարկի տակ հավաքել պառակտված հայաստանյան ներքաղաքական ներկապնակի ավելի քան 50 տարբեր կալիբրի կուսակցությունների առաջնորդների եւ ներկայացուցիչների, որոնց հետ մի քանի ժամ քննարկել են շարժման հետագա ընթացքը, իշխանափոխո...
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր։ Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքումն երդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների գործողությունները, խաղարկվել իրական պայմաննե...
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։ Երկկողմ համագործակցության համատեքստում գոհունակությամբ ընդգծվել է ակտիվ քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համ...