Ազգային տոնացույցում կան օրեր, որոնք սրբագույն խորհուրդ ունեն ինձ համար։ Ու թեև ժամանակն այսօր այլ բովանդակություն է հաղորդել համազգային արժեքներին ու պայքարին, հերոսական ճանապարհներին ու կռած հաղթանակներին, միևնույն է, հիշողությունը տանում է հետ՝ դեպի Հաղթանակների մայիս, Շուշի, դեպի հայրերի բնօրրան Արցախ, որի ամեն թիզ հողն ազատագրվել էր համազգային՝ Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության նվիրումի, պայքարի գնով ու սրբացել էր մեր մարտական ընկերների ու եղբայրների, մեր որդիների ու հայրերի արյամբ։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավո...
Այսօր ժամը 10-ին կմեկնարկի երթը Գյումրիից դեպի Երևան, որն առաջնորդելու է Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը: «Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները Գյումրիից կմիանան Տավուշյան շարժման անդամներին:
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը: 168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ մեր աղբյուրների`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ...
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2...