Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանից հետաքրքրվեցինք` աջակցո՞ւմ է Տավուշում ոտքի ելած ժողովրդի պայքարին, և առհասարակ, ի՞նչ կարծիք ունի Եկեղեցու ստանձնած նոր պատասխանատվության և երկրում տեղի ունեցողի մասին։ Արմեն Խանդիկյանը նախընտրեց տեսախցիկի առաջ հրաժարվել մտավորականի կոչումից, միայն թե համարձակորեն կարծիք չհայտնի Տավուշյան շարժման մասին։ Ընդգծենք, որ պարոն Խանդիկյանը այն մտավորականներից է, որոնք ամեն կերպ հարմարվողական մոտեցումներով չեն կորցնում իրենց տե...
Ազգային տոնացույցում կան օրեր, որոնք սրբագույն խորհուրդ ունեն ինձ համար։ Ու թեև ժամանակն այսօր այլ բովանդակություն է հաղորդել համազգային արժեքներին ու պայքարին, հերոսական ճանապարհներին ու կռած հաղթանակներին, միևնույն է, հիշողությունը տանում է հետ՝ դեպի Հաղթանակների մայիս, Շուշի, դեպի հայրերի բնօրրան Արցախ, որի ամեն թիզ հողն ազատագրվել էր համազգային՝ Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության նվիրումի, պայքարի գնով ու սրբացել էր մեր մարտական ընկերների ու եղբայրների, մեր որդիների ու հայրերի արյամբ։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավո...
Այսօր ժամը 10-ին կմեկնարկի երթը Գյումրիից դեպի Երևան, որն առաջնորդելու է Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը: «Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները Գյումրիից կմիանան Տավուշյան շարժման անդամներին:
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը: 168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ մեր աղբյուրների`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ...
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ–ն։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: